Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Վաչե Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակման մասին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնում:

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՎԱՉԵ ՎԱԶԳԵՆԻ

Կենսագրական տվյալներ

Ազգանուն, անուն, հայրանուն Գաբրիելյան Վաչե Վազգենի

Ծննդյան ամսաթիվը և տարին, ծննդավայրը 24/11/1968 թ., ք.Երևան

Կուսակցությունը ՀՀԿ

Կրթությունը բարձրագույն

Երևանի պետական համալսարան 1990

Ռատգերս համալսարան (ԱՄՆ, Նյու Ջերսի) 1998

Մասնագիտությունը տնտեսագիտական կիբեռնետիկա

հանրային կառավարում

Որակավորումը տնտեսագետ-կիբեռնետիկ

հանրային կառավարման մագիստրոս

Ինչ օտար լեզուների է տիրապետում ռուսերենի (ազատ )

անգլերենի (ազատ )

Զինապարտությունը, զինվորական կոչումը զինապարտ է,

Պետական և այլ պարգևներ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանիմեդալ ՆՀ-666-Ա 29.12.2014 թ.

Ընտանեկան դրությունը` ամուսնացած է ունի 2 երեխա

Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

1985 1990 Երևանի պետական համալսարան` ուսանող,

1990 1992 ՀՀ Գերագույն խորհուրդ` ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական

հանձնաժողովի փորձագետ,

1990 1992 Երևանի պետական համալսարան` ասպիրանտ,

1992 1998 Ռատգերս համալսարան (ԱՄՆ, Նյու Ջերսի)` ուսանող, դասախոս,

1998 2008 ՀՀ կենտրոնական բանկ` նախագահի խորհրդական, խորհրդի անդամ,

1998 առ այսօր Երևանի պետական համալսարան` դասախոս (համատեղությամբ),

1999 առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարան` դասախոս (համատեղությամբ),

2008 2010 ՀՀ կենտրոնական բանկ` նախագահի տեղակալ,

2010 2013 ՀՀ ֆինանսների նախարար,

2013 2013 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,

2013 2014 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,

2014 2014 ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական,

2014 առ այսօր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար¸

փոխվարչապետ:

Հայերեն English Русский