Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար»:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԷԴՈՆԻՍԻ

Կենսագրական տվյալներ

Ազգանուն, անուն, հայրանուն Հարությունյան Դավիթ Էդոնիսի

Ծննդյան ամսաթիվը և տարին 05/03/1963 թ., ք. Երևան

Կուսակցականությունը ՀՀԿ

Կրթությունը բարձրագույն

Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ 1980 թ.

Ռոստովի Մ.Սուսլովի անվ. պետական համալսարան 1988 թ.

Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ 1992 թ.

Մասնագիտությունը էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ

իրավագիտություն

մանկավարժություն և հոգեբանություն

(նախադպրոցական)

Որակավորումը ինժեներ-սիստեմատեխնիկ

իրավաբան

նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության

ուսուցիչ

Գիտական աստիճանը տեխնիկական գիտությունների թեկնածու, 1986 թ.

Տիրապետում է ռուսերենի և անգլերենի

Զինապարտությունը, զինվորական կոչումը` զինապարտ է

Պետական և այլ պարգևներ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի

մեդալ¸ «Մխիթար Գոշ» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ 2015 թ.

Ստաժը տվյալ պաշտոնում 2 տարի 5 ամիս 3

Ընտանեկան դրությունը ` ամուսնացած է, ունի 3 երեխա

Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

01/09/1975 07/06/1980 Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ`

ուսանող

01/09/1980 31/05/1983 ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոն` ասպիրանտ

24/12/1980 01/04/1987 ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոն` կրտսեր գիտաշխատող

01/04/1981 21/05/1981 Երևանի էլեկտրաապարատների գործարան` ինժեներ-ծրագրավորող

01/09/1982 26/04/1988 Ռոստովի Մ. Սուսլովի անվ. պետական համալսարան` ուսանող

13/04/1987 01/08/1989 Երևանի N 183 դպրոց` փոխտնօրեն

01/09/1988 11/06/1992 Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ` ուսանող

01/08/1989 27/10/1995 Երևանի N 198 հեղինակային դպրոց` տնօրեն

30/10/1995 09/04/1997 ՀՀ Ազգային ժողով` պատգամավոր, պետական-իրավական հարցերի

հանձնաժողովի անդամ

08/04/1997 11/11/1997 Երևանի քաղաքապետարան` գլխավոր խորհրդական

14/11/1997 20/04/1998 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ`

20/04/1998 06/06/2007 ՀՀ արդարադատության նախարար`

07/06/2007 31/05/2012 ՀՀ Ազգային ժողով` պատգամավոր, պետական-իրավական հարցերի

մշտական հանձնաժողովի նախագահ

01/06/2012 19/04/2014 ՀՀ Ազգային ժողով` պատգամավոր, պետական-իրավական հարցերի

մշտական հանձնաժողովի նախագահ

18/04/2014 առ այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Հայերեն English Русский