Սպասվող լրահոս. 08.09.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հանրության քննարկմանն է ներկայացվում ՀՀ ԱԺ կողմից ընդունված Հարկային Օրենսգրքի այլընտրանքային փաթեթ: Այն կներկայացնի Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը: Ներկա են լինելու տարբեր պետական կառույցների,միջազգային կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ գործարարներն իրենց մտահոգությունն էին հայտնել Հարկային նոր օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք բիզնեսի շահերից չեն բխում:

Որքանո՞վ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին նպաստեց հայ ձկնարտադրության և ձկնարտահանման զարգացմանը, ի՞նչ խնդիրներ կան ձկնարտադրության ոլորտում: Լրագրողների հետ հանդիպմանն այս և այլ հարցերին կանդրադառնա «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն անցկացնում է 4-րդ տարեկան համաժողովը: Այս տարվա նախատեսված թեման է՝ «Պատերազմի և խաղաղության տնտեսությունն ու դրանց ազդեցությունը կանանց առօրյա կյանքի վրա»: Համաժողովին կմասնակցեն ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Ներկայացուցիչներ կլինեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից, ինչպես նաև Շվեդիայից, Հյուսիսային Կովկասից, Ուկրաինայից, Վրաստանից, Սիրիայից, Իրաքից, ԼՂՀ-ից:

Կանանց թեման կշարունակվի մեկ այլ հարթակում: Արդեն 3-րդ անգամ անցկացվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի կինոսերներին կհյուրընկալվի սեպտեմբերի 23-ից 30-ը: Այն Հայաստան կբերի խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, որոնց թեման կինն է։ Կինոփառատոնին ընդառաջ ասյօր լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնողները կներկայացնեն փառատոնի առաքելությունը, ֆիլմացանկը, ժյուրիի կազմը, նախատեսված միջոցառումները:

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության hայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», 11-րդ անգամ կանցկացնի «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Ավանդաբար մեկնարկը տրվում է Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղ գյուղում: Փառատոնի այլ մանրամասներն այսօր կներկայացնեն ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը:

Կրկին փառատոնի մասին, սակայն այս անգամ սպորտային: Սեպտեմբերի 8-11-ը Երևանում տեղի կունենա ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը, որտեղ ցուցադրական ելույթներով հանդես կգան Հայաստանի ձյուդոյի, այկիդո այկիկայ, բուդոշին, JKA Armenia և կարատեի ազգային ֆեդերացիաների մարզիկները: Փառատոնի շրջանակներում Երևան կայցելեն ճապոնական կենդո սուսերամարտի բարձրակարգ մասնագետներ, ովքեր երկօրյա սեմինարներ կանցկացնեն Երևանում և Վանաձորում: Այլ մանրամասներ պարզ կդառնան այսօր կայանալիք մամուլի ասուլիսին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին