Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է. Շարմազանով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 6-ին համատեղ հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբերի անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ շփումները դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ որպես Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում է հատուկ ընդգծել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջեւ սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ՝ բարեկամության խմբերի փոխգործակցությունը կարող է ներդրում ունենալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցության հաստատման գործում: ԱԺ փոխնախագահն Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբերին հրավիրել է այցելելու Հայաստան:

Հայկական պատվիրակության ղեկավարը կարեւորել է հայ եւ արգենտինացի խորհրդարանականների՝ միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Էդուարդ Շարմազանովն արգենտինյան կողմին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը՝ մասնավորապես նշելով. «Մենք ապրում ենք մարտահրավերներով լի բարդ տարածաշրջանում, որտեղ մի կողմից Թուրքիան արդեն շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից Ադրբեջանն իր հանցագործ քաղաքականությամբ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար: Բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախահայությունն ինքնորոշվելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ: Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է»:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ փոխգործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Ուկրաինան և Նորվեգիան մշակել են «Դեսնա» նոր հակաօդային պաշտպանության համակարգ

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

Հայաստանում տարեցտարի աճում է չինարենի նկատմամբ հետաքրքրությունը. պարգևատրվել են մրցույթի հաղթողները

Նորվեգիան կփորձարկի ուկրաինական DELTA համակարգը

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է առաջարկում վերացնել Վրաստանի նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Իրանի դեսպանին

Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA