Սպասվող լրահոս. 05.09.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակուրդից հետո «Սպասվող լրահոսը» կրկին եթերում է: Այսուհետ ևս «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում յուրաքանչյուր աշխատանքային օր կներկայացնի այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք օրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հայաստանյան քաղաքական, փորձագիտական դաշտի քննարկումների առանցքում Արցախի անկախության 25 ամյակն է: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը կխոսեն անկախության տարիներին Արցախի ձեռքբերումների, առաջիկա անելիքների մասին: Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, և ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Արցախի թեման կշարունակի «Artsakh Roots Initiative» կազմակերպության պատասխանատու Բենիամին Պչաքճեանը: Նա կներկայացնի Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը:

ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա և Հայաստանում բնակչության պաշտպանության համակարգի 25-րդ տարեդարձի առթիվ կշնորհվեն կոչումներ, այնուհետև՝ նախարարության 2-րդ վարչական շենքի նիստերի դահլիճում կմեկնարկի կոլեգիայի հանդիսավոր նիստ, որը կվարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լավագույն աշխատակիցները կստանան պարգևներ:

Այսօր հանդիսավորությամբ կբացվի Երեխաների սնուցման համաշխարհայինհամաժողովը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ համաժողովի բացումը, մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա այս անգամ ոչ թե վերլուծելու է արտաքին, ներքին քաղաքական զարգացումները, այլ անդրադառնալու է իր մուտքը Ռուսաստան արգելելու խնդրին: Նշենք, որ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030 թ: Կառավարության նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ Ռուսաստան մուտք գործելու արգելքի հարցով:

Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել Հայաստանում հոգեբուժության ոլորտում, հոգեբուժության զարգացմանն ուղղված ի՞նչ ծրագրեր են իրականացվել և ո՞ր խնդիրներ շարունակում չլուծված մնալ: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանը, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը և ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը կանդրադառնան ոլորտի խնդիրներին:

Լրագրողների հետ կհանդիպի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա կներկայացնի Հայաստանի Հանրապետության օլիմպիական հավաքականի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության ամփոփումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին