Հասարակական

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը

2 րոպեի ընթերցում

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հրաչյա Թամրազյանը բուժում էր ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:

Հրաչյա Թամրազյանը ծնվել է1953թ-իդեկտեմբերի 5-ինԵրևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը,1976թ. ավարտել էԵրևանի պետական համալսարանիբանասիրական ֆակուլտետը,1977թ. աշխատանքի է անցելԵրևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։1988-91թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ1991-93թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։1986թվականից Գրողների միության անդամ է։

1993թ. նշանակվել էՀՀկառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ1995-1997թթ. ղեկավարել էՀՀՏեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը1997-2007թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։2007թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։2014թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Հրաչյա Թամրազյանի ընտանիքին և հարազատներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում