ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակի հայ զինծառայող Հարութ-Մանուկ Պաղտոյանն, ով անհետացել էր օրեր առաջ, զոհվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 1992թ. ծնված Հարութ-Մանուկ Պաղտոյանը զոհվել է Հալեպի հարավ-արևմտյան շրջանում ընթացող մարտերի ընթացքում:
Զոհված հայ զինծառայողի դիակը ծնողներին կհանձնվի օգոստոսի 30-ի առավոտյան: