Հայաստանի հավաքականը Դանիայի հետ խաղում ամեն ինչ անելու է հաղթանակի համար. Վարուժան Սուքիասյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպմանը և սեպտեմբերի 4-ին կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Դանիայի հետ խաղին: Հանդիպումներից առաջ «Արմենպրես»-ը զրուցել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ:

-Չեխիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք:

- Մեզ այս հանդիպումն անհրաժեշտ էր Միացյալ Նահանգներում անցկացրած խաղերից հետո: Նրանք առաջարկեցին, մենք էլ դեմ չեղանք անցկացնել այս խաղը: Մեզ էլ այս հանդիպումը պետք է, քանի որ այդ խաղից 4 օր հետո պաշտոնական խաղ ունենք: Փորձելու ենք հասկանալ օպտիմալ կազմը, ֆուտբոլիստներին ենք փորձարկելու և ձգտելու ենք լավ արդյունքի:

-Արդյոք մեկ ընկերական հանդիպումը բավարար կլինի՞ հասկանալու համար, թե որ ֆուտբոլիստները կարող են Դանիայի հավաքականի հետ խաղում մեզ համար ապահովել ցանկալի արդյունք:

-Այս ընկերական հանդիպումը մեզ համար արդեն երրորդն է: Չմոռանանք, որ 2 խաղ էլ ունեցել ենք Միացյալ Նահանգներում: Ոչ բոլոր հավաքականներն են կարողանում այսպիսի պայմաններում, երբ ֆուտբոլիստներն ակումբների տրամադրության տակ են, անցկացնել շատ ընկերական հանդիպումներ: Բոլոր խաղացողներն էլ իրենց ակումբներում են, և ամեն վարկյան մենք նրանց կանչել չենք կարող:

-Դանիացիների հետ խաղալու փորձ Հայաստանի հավաքականն ունի: Ինչպե՞ս եք գնահատում մեր ընտրանու հաղթելու շանսերը:

-Բնականաբար ցանկալի կլինի հաղթանակը, և ամեն ինչ անելու ենք դրա համար: Բայց միանշանակ ոչինչ ասել չեմ կարող: Դանիան էլ լավ պատրաստված թիմ է, շատ ունիվերսալ ֆուտբոլ է խաղում: Մարզիչն էլ նոր է փոխվել: Իրենց բոլոր խաղերը դիտել ենք, հետազոտել: Վերջին 2 խաղերում կարողացել են 4-0 հաշվով հաղթել Բուլղարիային և 2-2 հաշվով ավարտել խաղը Բոսնիայի հետ: Կան ուժեղ ֆուտբոլիստներ:

-Հենրիխ Մխիթարյանն այս խաղում ավելի մոտ է գործելու հարձակման գծին, թե՞ պաշտպանությանը:

-Հենրիխ Մխիթարյանը մի քանի դիրքում կարող է հաջող հանդես գալ, շատ պատրաստված ունիվերսալ ֆուտբոլիստ է: Կախված հակառակորդից և ելնելով մեր մարտավարությունից` մենք կորոշենք, որ դիրքում նրան օգտագործել խաղադաշտում: Այս պահին դեռ նրա դիրքի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել:

-Ռուսլան Կորյանը բավական լավ մարզավիճակում է: Այս հանգամանքը թույլ տալի՞ս է ենթադրել, որ հենց նա է լինելու հիմնական առաջ քաշված հարձակվողը Դանիայի հետ խաղում:

-Ռուսլան Կորյանին հրավիրել ենք, որովհետև խաղային պրակտիկա ունի և հաջող է հանդես գալիս: Տեսնենք, եթե արդարացրեց կարող է հայտնվել մեկնարկային կազմում:

-Ինչպիսի՞ ֆիզիկական վիճակում են գտնվում ֆուտբոլիստները Ձեր գնահատմամբ:

-Մեր ֆուտբոլիստները քիչ խաղաժամանակ են ստանում իրենց թիմերում և դա այժմ խնդրի է: Պետք է հոգեբանորեն պատրաստենք նրանց, տեսնենք ֆիզիկական վիճակը, գնահատենք հոգեբանական վիճակը և կազմենք մեր եզրակացություներ: Բայց մեկ բան փաստ է, որ մեր ֆուտբոլիստները այդքան էլ լավ վիճակում չեն:

Հարցազրույցը` Արմեն Մանուկյանի

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը