Տնտեսություն

Հայկական ապահովագրական գործակալությունը և գերմանական կոնսորցիումը կհամագործակցեն

3 րոպեի ընթերցում

Հայկական ապահովագրական գործակալությունը և գերմանական կոնսորցիումը կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտում գործող և համապատասխան մանդատ ստացած «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ ԱՓԲԸ) համագործակցության հուշագիր է կնքել ԳԴՀ կառավարության կողմից արտահանման և ներդրումների խթանման նպատակով մանդատ ստացած «Euler Hermes և Price water house Coopers» գործակալությունների կոնսորցիումի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Համբուրգում՝ սույն թվականի օգոստոսի 22-ին։

Հանդիպման ընթացքում ՀԱԱԳ ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը գերմանացի գործընկերներին համալիր ներկայացրել է ՀՀ ներդրումային միջավայրը, տնտեսության կառուցվածքը, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, գերակա ոլորտները, երկրի համեմատական մրցակցային դիրքը թե՛ ԱՊՀ և թե՛ ԵՄ մի շարք երկրների նկատմամբ, մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրողների և գործարարների համար ստեղծված արտոնությունների լայն փաթեթին թե՛ հարկային և թե՛ առևտրային ռեժիմների մասով։ Քննարկվել է ՀՀ ռազմավարական դերակատարությունը որպես կամուրջ դեպի ԵԱՏՄ և Իրանի շուկաներ։

Կողմերը երկուստեք արձանագրել են գործակալությունների կարևորությունը ՀՀ և ԳԴՀ միջև առևտրի և ներդրումների խթանման գործընթացում։ Գերմանական կողմը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ ներդրումային և գործարար միջավայրերը բարենպաստ են բիզնեսի ծավալման համար և իր պատրաստակամությունը հայտնել հասցնելու ներդրումների համար թիրախային ոլորտների մասին տեղեկատվությունը գերմանական շահագրգիռ ընկերություններին։ Կոնսորցիումը բաց է աջակցելու գերմանական ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարմանը ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀԱԱԳ ԱՓԲԸ-ն իրենց հերթին հանդես կգան կոնսորցիումի համար որպես կամուրջ՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով ՀՀ օրենսդրությանը և տնտեսության ճյուղերին վերաբերող տեղեկատվություն, ինչպես նաև ստեղծելով կապեր շահագրգիռ օղակների հետ։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ.-ին կառավարության որոշմամբ որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ: Ընկերությունը ՀՀ կառավարության մանդատով տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից, նպաստում տնտեսվարող սուբյեկտներին անգրավ ֆինանսավորման տրամադրմանը ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետ արտահանումային փուլերում: Ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

Տնտեսություն

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում