Տնտեսություն

Իրանի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման նախագիծը դրվել է շրջանառության մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանավորվածություն է ձեռք է բերել: «Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել: Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Սա կարևոր է, որովհետև այն հնարավորություն կտա ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման առումով լավ հարաբերություն ստեղծել, թե Իրան-ԵԱՏՄ, թե նաև այստեղ արտադրված ապրանքների արտահանման առումով տարբեր երկրներ՝ օգտվելով այն առևտրային ռեժիմներից, որ Հայաստանն ունի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ և այլ երկրների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց նախարարը:

Հարցին, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև արդեն համաձայնություն առկա՞ է այդ հարցի շուրջ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այն ձեռք է բերվել ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա, իսկ այժմ Հայաստանի հիմնական խնդիրն օրենսդրական ապահովվածություն ունենալն է: Այդ նպատակով էլ շրջանառության մեջ է դրվել ազատ առևտրի գոտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնությունների փուլում է, և առաջիկայում ավելի կդյուրացվեն թե' ուղղությունները, թե' նպատակադրումները:

Էկոնոմիկայի նախարարըդժվարացավ նշել, թե Իրանի հետ սահմանագոտում երբ կստեղծվի ԱՏԳ-ն, սակայն ավելացրեց, որ ցանկություն կա առավելագույն ազատություն հաղորդել, որովհետև այս գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման հարթակ:

Հարցին՝ Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանին տրվել է, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև չի նախատեսվում և դրա կարիքն էլ չկա:

Հայերեն English Русский

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին