Պաշտոնական

Հայ-չինական առևտրատնտեսական կապերն ունեն զարգացման մեծ ներուժ. ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար

4 րոպեի ընթերցում

Հայ-չինական առևտրատնտեսական կապերն ունեն զարգացման մեծ ներուժ. ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքից և քննարկել վերոնշյալ, ինչպես նաև մի շարք այլ՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, սննդարդյունաբերության բնագավառներում, տարածաշրջանային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Այս մասին

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական համագործակցության բարձր մակարդակի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության կապակցությամբ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Չինաստանը բարեկամ երկիր է, կարևոր գործընկեր, և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացման փուլում են. վերջին տարիներին էապես ավելացել է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական՝ 9-րդ նիստը կայացել է օգոստոսի 22-ին Երևանում (Ծյան Քեմինը Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի չինական կողմի համանախագահն է):

Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանն ու Չինաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև հուսալի գործընկերներ, և առկա կայուն քաղաքական երկխոսությունը հնարավորություն է տալիս նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը: Ծյան Քեմինը նշել է, որ հայ-չինական առևտրատնտեսական կապերն արդյունավետ զարգանում են, և առկա է մեծ ներուժ դրանց սերտացման և հետագա խորացման համար: Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները՝ ասելով, որ քննարկվել և նախանշվել են մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված հետագա քայլերը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքից և քննարկել վերոնշյալ, ինչպես նաև մի շարք այլ՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, սննդարդյունաբերության բնագավառներում, տարածաշրջանային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության հարցին: Պարոն Քեմինը կարևորել է Հայաստանի դերը Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է և պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Վարչապետի խոսքով՝ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և կառավարությունը ողջունում է չինական խոշորամասշտաբ ներդրումների ներգրավումը մեր երկրի տնտեսության մեջ: Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին:

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում