Սպորտ

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը պարգևավճարների գումարով բնակարան կգնի Խիմկիում

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը պարգևավճարների գումարով բնակարան կգնի Խիմկիում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտիկ Յանա Եգորյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել պարգևավճարների գումարով և խոստովանել, որ Օլիմպիադայում տրիումֆից հետո իր կյանքը փոխվել է:

«Շատ եմ սիրում Խիմկին: Այժմ ապրում եմ մայրիկիս և տատիկիս հետ: Այդ պատճառով պարգևավճարների գումարով բնակարան կգնեմ Խիմկիում: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ Խիմկիում և գործնականում ճանաչում եմ ամեն երրորդին: Իհարկե, բոլորը շնորհավորում են, ճանաչում, ցանկանում լուսանկարվել ինձ հետ: Այո, կյանքը փոխվել է, հույս ունեմ, որ դեռևս կփոխվի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ Յանա Եգորյանի խոսքն է մեջբերել Championat.com-ը:

Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսները անհատական և թիմային պայքարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում