Պաշտոնական

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր նվաճումներ:

«Դուք մեր թատերարվեստի այն երևելիներից եք, ով տասնամյակներ շարունակ կոփելով բեմադրիչի իր ազնիվ կեցվածքը, հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքն է վայելում: Ձեր ստեղծագործական ձեռագրի յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը:

Ձեր հարուստ ու բովանդակալից կենսագրությունը վառ և ուսանելի օրինակ է թատրոն մուտք գործող նոր սերնդի ներկայացուցիչների համար:

Մեծ է Ձեր ավանդը նաև հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման և բարեկամության ամրապնդման գործում: Դուք սիրված և գնահատված եք նաև հայրենիքի սահմաններից դուրս»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում