Ամերիկյան Ray-Ban ընկերությունը արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու Է թողարկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ray-Ban ընկերությունը թողարկել Է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին հայտնել Է առեւտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նորույթների թվում են գրադիենտային ոսպնյակները՝ փայլքերով, եւ քթարմատին կրկնական կամրջակը: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ հեղաշրջում են դարձել շրջանակների նոր ձեւերը՝ ձվաձեւ եւ վեցանկյուն:

Ոսպնյակները ներկայացված են տարբեր գույներով. պղնձագույն, բաց մանուշակագույն, ոսկեգույն, մոխրագույն եւ բաց կապույտ:

Ray-Ban ընկերությունն զբաղվում Է հատուկ ակնոցների եւ շրջանակների արատադրությամբ կանոնավորող օպտիկայի համար, պատկանում Է Իտալիայի Luxottica Group S.p.A.ֆիրմային: Ակնոցների առաջին մոդելը թողարկվել Է 1937 թվականին եւ նախատեսված Է եղել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի օդաչուների համար:

Հայերեն Русский