Life

Գիտնականները նշել են, թե որն Է ամենաերկարակյաց ողնաշարավոր կենդանին

1 րոպեի ընթերցում

Գիտնականները նշել են, թե որն Է ամենաերկարակյաց ողնաշարավոր կենդանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները գրենլանդական բեւեռային շնաձկանը (Somniosus microcephalus) ճանաչել են որպես ողնաշարավորների ամենաերկարակյաց տեսակը: Դանիացի, նորվեգացի, ամերիկացի եւ բրիտանացի կենսաբանները կարծում են, որ կենդանին կարող Է ապրել շուրջ 500 տարի: Հետազոտությունը հրապարակվել Է օգոստոսի 12-ին Science հանդեսում, դրա մասին հակիրճ հայտնել Է Nature News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները 2010 – 2013 թվականներին կատարել են 28 գրենլանդական շնաձկների իրանի երկարության եւ ակնաբյուրեղի ճառագայթաածխածնային անալիզ: Արդյունքում պարզվել Է, որ դրանցից ամենաերկարը (5,02 մետր) ծնվել Է 272 – 512 տարի առաջ: Այդ կենդանիներն, ինչպես նշում են գիտնականները, ամեն տարի միջին հաշվով աճում են մեկ սանտիմետրով:

Շնաձկների կյանքի մեծ տեւողությունը բացատրում են ցածր նյութափոխանակությամբ: Մասնավորապես, կենդանիների Էգերը սեռական հասունության են հասնում 150 տարեկանում:

Ինչպես նշվում Է, գիտնականները հետաքրքրված են հետազոտությունների անցկացմամբ, որոնք կբացահայտեն կենդանիների երկարակեցության հետ կապված մոլեկուլային մեխանիզմները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում