Վլադիմիր Մարգարյանը պարտվեց Ռոնիել Իգլեսիասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանը վաղաժամկետ ավարտեց 1/8 եզրափակչի իր մենամարտը:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ 69 կգ քաշային կարգի հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով զիջեց Կուբան ներկայացնող Ռոնիել Իգլեսիասին:

Մարգարյանն առաջին ռաունդում վնասվածք ստացավ, բայց կարողացավ շարունակել մենամարտը: Վայրկյաններ անց` կրկին պատռվածք, և բժիշկներն արգելեցին շարունակել մենամարտը:

Հայերեն English Русский