Մշակույթ

Լուռ խաղը կաշխուժացնի Ծաղկաձորը. մեկնարկեց մնջախաղի միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Լուռ խաղը կաշխուժացնի Ծաղկաձորը. մեկնարկեց մնջախաղի միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակում: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը փառատոնի ընթացքում ներկայացումներ կցուցադրվեն նաև Դիլիջանում:

«Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և հյուրերին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ այս փառատոնը կդառնա ամենամյա»,-նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր Ժիրայր Դադասյանը և հավելեց, որ սեպտեմբերից Ստեփանակերտում կգործի մնջախաղի ստուդիա, և հաջորդ տարի ստուդիայի սաները ելույթ կունենան Ծաղկաձորում:

Բացման արարողությանը անոնսային համարներով հանդես եկան Ռուսաստանի, Հայաստանի, Հարավային Աֆրիկայի , Իրանի, Ուկրաինայի, Վրաստանի մնջախաղի վարպետները: Փառատոնի բացման արարողությունը ավարտվեց շքեղ հրավառությամբ:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008թ. երկու տարին մեկ անգամ, սակայն այս տարվանից սկսած` այն կանցկացվի ամեն տարի:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը մեծացնում է հետաքրքրությունը Ծաղկաձորի նկատմամբ:

Ծաղկաձորի բնակիչների և հյուրընկալվողների հետաքրքրությունը չափազանց մեծ է մնջախաղի նկատմամբ:

Փողոցում կարելի էր հանդիպել մարդկանց, ովքեր Ծաղկաձոր էին եկել հատուկ փառատոնին մասնակից դառնալու համար: «Քաղաքը ասես հարստանում, լիարժեք շնչում և ծաղկում է ապրում այդ օրերի ընթացքում»,-նշեց զբոսարշրջիկներից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում