Life

Ամերիկացի գիտնականները պատմել են՝ ինչպես երկարացնել կյանքը գրքերի օգնությամբ

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները պատմել են՝ ինչպես երկարացնել կյանքը գրքերի օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների ընդգրկուն հետազոտությունը ցույց Է տվել, որ գրքերի ընթերցանությունն ուղղակիորեն կապված Է կյանքի տեւողության հետ: Այս եզրակացությունն արվել Է 50-ից բարձր տարիքի 3,6 հազար մարդկանց կենսակերպի դիտարկումների հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նյու Յորք թայմս»-ին:

Հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի. առաջին խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր գիրք չեն կարդում, երկրորդում նրանց, ովքեր շաբաթական կարդում են մինչեւ երեքուկես ժամ, իսկ երրորդում նրանց, ովքեր շաբաթական կարդում են երեքուկես ժամից ավելի: Social Science and Medicine հանդեսի սեպտեմբերյան համարում հրապարակված հաշվետվությունը վկայում Է, որ երրորդ խմբի մեջ, որպես կանոն, մտնում են լավ կրթություն ստացած եւ բարձր եկամուտներ ունեցող կանայք:

Ինչպես պարզվել Է, նրանց մոտ, ովքեր շաբաթական մինչեւ երեքուկես ժամ զբաղվել են ընթերցանությամբ, 12 տարվա դիտարկումների ընթացքում մահանալու հավանականությունը 17 տոկոսով պակաս Է եղել, քան նրանց մոտ, ովքեր ընդհանրապես չեն կարդում: Երրորդ խմբի մասնակիցների առավելությունը նրանց նկատմամբ, ովքեր շաբաթական կարդում են մինչեւ երեքուկես ժամ, կազմել Է 23 տոկոս: Միջին հաշվով նրանք, ովքեր ավելի շատ Էին ընթերցում, երկու տարով ավելի երկար են ապրել, քան նրանք, ովքեր ընդհանրապես չԷին կարդում:

Ինչպես նշում Է «Նյու Յորք թայմս»-ը, խոսքը վերաբերում Է գեղարվեստական գրականությանը: Թերթերն ու պարբերական հրատարակությունները նույնպես նման արդյունք են տալիս, բայց ավելի թույլ: Յելի համալսարանի պրոֆեսոր Բեքքա Ռ. Լեւին նշում Է, որ գրքերի ընթերցանությունից օգուտը որոշվել Է կենսամակարդակի, կրթության, ճանաչողական ընդունակությունների եւ բազմաթիվ այլ գործոնների հաշվառմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում