Արցախ

Ուկրաինայում կկայանա «Պոդոլիայի հայերը. Պատմություն և արդիականություն» խորագրով համաժողովը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում կկայանա «Պոդոլիայի հայերը. Պատմություն և արդիականություն» խորագրով համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Վինիցա քաղաքում կկայանա «Պոդոլիայի հայերը. Պատմություն և արդիականություն» խորագրով գիտագործնական համաժողով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով «AnalitikaUA.net»-ին, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը տեղեկացրել է, որ համաժողովը նվիրված է Մոգիլյով- Պոդոլսկում գտնվող հայկական եկեղեցու հիմնադրման 225-ամյակին: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ուկրաինացի հայտնի գիտնականները:

Մոգիլյով-Պոոլսկում հայերը հիմնվել են 18-րդ դարի առաջին տասնամյակում: Առաջին հայկական սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1743 թվականին, իսկ 1791-ին հիմնվել է երկրորդ հայկական եկեղեցին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում