Հասարակական

Սամվել Մարտիրոսյանը հորդորում է զգուշանալ ՀՀ ոստիկանության անունից տարածվող նոր վիրուսից

1 րոպեի ընթերցում

Սամվել Մարտիրոսյանը հորդորում է զգուշանալ ՀՀ ոստիկանության անունից տարածվող նոր վիրուսից

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է համացանցում նոր վիրուսի տարածման մասին: Մասնագետի խոսքով` վիրուսը հայերեն է ու ներկայանում է ՀՀ ոստիկանության անունից: «Ցանցում հայտնվել ու շատ արագ տարածվում է վիրուս, որը հայերեն է ու ներկայանում է ՀՀ ոստիկանության անունից։ Եթե դա տեսնեք, հանկարծ չբացեք վճարելու համար: Վիրուսը նստում է Քրոմի մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Մարտիրոսյանը` խորհուրդ տալով ջնջել Քրոմ բրաուզերն ու նորից տեղադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում