Կցանկանայի Ձեր հարցազրույցներում կարդալ մտահոգություն պատանդ բժիշկների մասին. վաստակավոր բժշկի բաց նամակն՝ Արսինե Խանջյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ,«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակ է հղել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին՝ կապված ՊՊԾ գնդում զինված անձանց կողմից բժիշկների պատանդառության հետ: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ.

«Հարգելի՛ տիկին Խանջյան, բարո՛վ եք եկել Հայաստան։

Մեր հայրենիքի դռներն ու մեր սրտերը միշտ բաց են Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների առջև:

Ձեզ գրում է կին, ով անչափ վրդովվեց ոստիկանների կողմից Խորենացի փողոցում Ձեր նկատմամբ թույլ տրված անփութությունից: Վրդովվեց ոչ միայն որպես համաքաղաքացի, այլև՝ երկրպագու, ում սիրելի դերասանուհուն այդքան անհարմարություն պատճառվեց: Կատարվածն, իրոք, դատապարտելի է: Միևնույն ժամանակ, մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժնում Ձեզ հարգալից են վերաբերվել, բարձրաստիճան ոստիկանը Ձեզանից ներողություն է խնդրել, անգամ սուրճ են առաջարկել, զրուցել են ու ճանապարհել տուն:

Տիկի՛ն Արսինե,

Ձեզ գրում է մի կին, ում գործընկեր բժիշկներն արդեն ավելի քան 60 ժամից ավելի է՝ պատանդի կարգավիճակում են պահվում զինված խմբի անդամների կողմից: Նրանց թվում կա իմ ու Ձեզ նման կին, ով ի տարբերություն մեզ, հաղթահարելով իր մարդկային վախերը, շտապել էր օգնելու մի խումբ զինված տղամարդկանց: Կին, ով աշխատանքից հետո իմ ու Ձեզ նման պետք է տուն վերադառնար, բայց դարձավ այն մարդկանց պատանդը, որոնց օգնության ձեռք էր մեկնել: Կին, ում ձեռքերով հազարավոր կյանքեր են փրկվել, ով հայ ավանդապահ ընտանիքի մայր է։ Եվ արդեն 60 ժամից ավելի է, ինչ նա ստիպողաբար մնում է երկու տասնյակից ավելի օտար տղամարդկանց հետ` ինչը մեր արժեհամակարգին անահարիր ու խորթ է։ Ես պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր իմ ամուսնու հետ, երբ ինձ հետ նման բան պատահեր: Հավանաբար, ամենաքիչը կխելագարվեր: Վստահ եմ՝ Ձեր ամուսինը նույնպես:

Տիկի՛ն Արսինե,

Ես ուշիուշով հետևում եմ Ձեր հարցազրույցներին ու շատ կուզենայի դրանցից գոնե մեկում կարդալ Ձեր մտահոգությունը բուժքրոջ ու նրա կոլեգաների վիճակի մասին: Շատ կուզենայի կարդալ, որ Ձեզ նույնքան մտահոգում է հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում գտնվող բուժաշխատողների ճակատագիրը, որքան մտահոգեց Ձեզ պատճառված անհարմարությունը:

Տիկի՛ն Խանջյան,

Պատանդի կարգավիճակում գտնվող կնոջ դուստրն այսօր նշում է ծննդյան տոնը` առանց մոր: Գիտեմ, որ Դուք էլ ինձ նման ցանկանում եք, որ աշխարհում ոչ մի զավակ ծննդյան օրն առանց մոր նշելու պատճառ չունենա։

Սիրելի՛ Արսինե,

Ձեր հանդեպ ունեցած հարգանքս կտասնապակվեր, եթե կոչով դիմեիք զինյալներին՝ խնդրելով ազատ արձակել պատանդի կարգավիճակում գտնվող բժիշկներին: Դեռ ուշ չէ»:

Հայերեն English

Սոնա Ղազարյանն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը համարել է առողջ քննադատություն և բանավեճի հիմք

Քաջարանի թունելի կառուցման համար Հայաստան է ներկրվել մասնագիտացված տեխնիկայի առաջին խմբաքանակը

Կադաստրի կոմիտեն հասցեների ճշգրտմանը միտված օրենսդրական փոփոխություններ է առաջարկում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

Չինաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները «կառուցողական քննարկում» են ունեցել

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի վաճառքը

Հայաստանը լրացուցիչ 7136 բաժնեմաս ձեռք կբերի Սևծովյան առևտրի և զարգացման բանկում

Գազայում բժշկական համալիրի վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

ՀՀ նախագահը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը և Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ԿԳՄՍՆ–ն և ՀԷՑ-ը հուշագիր են ստորագրել