Սպասվող լրահոս. 29.07.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ Ոստիկանության Երևանի ՊՊԾ գնդում տեղի ունեցող զարգացումների 13-րդ օրն է: Իրադարձությունների զարգացմանը զուգահեռ շարունակվում են վերլուծություններն ու գնահատականները: Այսօր` հուլիսի 29-ին ևս, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները կներկայացնեն իրենց դիտարկումները: Վերջին օրերին այդ քննարկումներում շեշտադրվում են նաև Խորենացու փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելուն վերաբերող հարցերը, ոստիկանության մոտեցումները:

Լրագրողների հետ կհանդիպեն ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներ: Անդրադարձ կկատարվի երեւանյան իրադարձությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին:

Երևանյան իրադարձություններով պայմանավորված պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ «Մտավորականնների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները: Նրանք կանդրադառնան զինված խմբի, իշխանության, հասարակական - քաղաքական խմբերի և հանրության գործողություններին, կխոսեն հետագա հնարավոր զարգացումների մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի բյուջեով կհատկացվի 50,000 եվրոյին համարժեք դրամ: Այս հարցը ներառված է այսօր կայանալիք ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում: Օրակարգի մեկ այլ հարցով էլ կքննարկվի Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ փոխադարձ այցելությունների պայմանների մասին հարցը: Նպատակ ունի զարգացնել պետությունների և ժողովուրդների միջև հետագա բարեկամական հարաբերությունները:

Արդարադատության ակադեմիայի վարչական շենքում տեղի կունենա դատավորի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում: Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա կլինեն ՀՀ դատական իշխանության ղեկավարներ, փաստաբանական համայնքի ղեկավարներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, Ակադեմիայի դասախոսներ, հյուրեր:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի «Պարարվեստի օրերի» հանդիսավոր փակումը: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Փառատոնի փակման արարողությանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Հրաժեշտի համերգին ելույթ կունենան փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած պարախմբերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: Հարգելի ռադիոլսողներ սա ամառային շրջանում «Սպասվող լրահոս»-ի վերջին թողարկումն էր: Կարճատև դադարից հետո կհանդիպենք սեպտեմբերի 1-ին:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին