Սպասվող լրահոս. 28.07.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ Ոստիկանության Երևանի ՊՊԾ գնդում տեղի ունեցող զարգացումները նոր ընթացք են ստանում: Նոր վիրավորներ, նոր պատանդներ, ամենօրյա հանրահավաք, երթեր, բերման ենթարկվածներ: Ի՞նչ հանգուցալուծում կստանան ծավալվող զարգացումները, ո՞րն է ելքը: Այսօր` հուլիսի 28-ին` ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը և այլք կխոսեն երևանյան զարգացումներից: Իրավապահ մարմիններն էլ կշարունակեն տեղեկություններ հաղորդել տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մեկնարկում է «Միասին՝ հանուն Հայաստանի» ծրագիրը, որի մեկնարկի մասին կհայտարարեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Առաքելություն արևելք»-ը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը և ԵՄ հայաստանյան պատվիրակությունը: «Միասին՝ հանուն Հայաստանի» ծրագրի շրջանակում ստեղծվում է անվճար վեբ հարթակը, որը թույլ կտա տեղական համայնքներին և սփյուռքի ներկայացուցիչներին կապ հաստատել միմյանց հետ՝ համատեղ ջանքերով լուծել զարգացման խնդիրները և բարելավել Հայաստանում երեխաների իրավիճակը:

Արևմտահայերենը հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «վտանգված լեզուների» շարքում: Ի՞նչ ճակատագիր է ունենալու արևմտահայերենը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Լրագրողների հետ հանդիպմանը թեմային կանդրադառնա լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Այսօր տեղի կունենա «Ունիսոն» ՀԿ-ի կողմից անցկացվող «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի բացումը: Լուսանկարներում պատկերված են տարբեր ոլորտներում աշխատող և տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք: Այս ֆոտոցուցահանդեսով «Ունիսոն» ՀԿ-ն եզրափակում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին