Հայրս իմ ներշնչանքն էր. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը «The Telegraph»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է ունեցել «The Telegraph»-ի հետ:

«Արմենպրես»-ը վկայակոչելով բրիտանական պարբերականին հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը զրույցում խոսել է հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:

«Հայրս իմ ներշնչանքն էր, իմ մոտիվացիայի աղբյուրը: Երբ ես երեխա էի, հայրս ֆուտբոլ էր խաղում պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ ես երազում էի նրա հետ գնալ և հայտնվել մարզահրապարակում: Երբ ընտանիքով վերադարձանք Հայաստան, իմ երազանքն էր շարունակել նրա աշխատանքը և դառնալ ֆուտբոլիստ: Ցավում եմ, որ նա իմ կողքին չէ: Ինչևէ սա կյանք է և ամեն ինչ շարունակվում է: Հուսով եմ, որ հայրս երկնքից տեսնում է՝ ինչպիսի աշխատանք եմ կատարում: Ամեն ինչ անում եմ, որ նա հպարտ լինի ինձնով:

Շատ կցանկանայի հայրս տեսներ, թե ինչպիսի խաղ եմ ցուցադրում հիմա: Միշտ դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումները, սակայն հիմա ֆուտբոլում շատ բան է փոխվել: Հիմա ես դիտում եմ նրա հանդիպումները միայն այն բանի համար, որ հիշեմ, թե նա ինչպես է խաղացել: Ափսոս, կյանքը այսպիսինն է: Նա ինձ շատ կօգներ ավելի լավը դառնալու հարցում:

Երբ մտածում, հասկանում եմ, որ հորս մահը շատ բան փոխեց իմ կյանքում, իմ մտքերում և ես ավելի արագ հասունացա, սակայն մյուս կողմից անչափ դժվար է մեծանալ առանց հոր ներկայության, քանի որ ընտանիքում դու չունես տղամարդ, ով կկարողանար քեզ դաստիարակել: Մայրս ինձ համար և՛ հայր է, և՛ մայր: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր միշտ իմ կողքին են»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին