Սպասվող լրահոս. 26.07.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ինչպիսի՞ հանգուցալուծում կունենան Ոստիկանության ՊՊԾ գնդում և դրա հարևանությամբ ծավալվող իրադարձությունները: Ի՞նչ ազդեցություն կթողնեն այս զարգացումները հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա: Այսօր` հուլիսի 26-ին` փորձագետները, քաղաքական, հասարակական գործիչները կշարունակել վերլուծել երևանյան թեժ զարգացումները:

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում կբացվի Թումո կենտրոն: Այդ կապակցությամբ այսօր Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կստորագրվի համագործակցության հուշագիր: Ծրագիրն իրականություն է դառնում «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի, Սիմոնյան կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության ու արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու, Նշան Դևեդջյանի համագործակցության շնորհիվ:

Հայ և վրացի մասնագետները կներկայացնեն մի քանի ոլորտում իրենց կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները: Աշխատանքներն իրականացվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության գրանտային ծրագրի շրջանակում: Ծրագիրը մեկնարկել է 2015թ սեպտեմբերին: Այն ներառում է 9 համատեղ միջսահմանային համագործակցության ծրագրեր` Հայաստանի և Վրաստանի միջև: Ծրագրերը կենտրոնանում են տեղական տնտեսական զարգացման, բնապահպանության, միջանձնային հարաբերությունների, մշակութային, կրթական և սպորտային համագործակցության վրա: Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կազմակերպվում է տեղեկատվական աշխատաժողով` կապված Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի մեկնարկի հետ: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ջոն Բարկերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ