Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 25.07.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 25.07.2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք hուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձանց հարձակումը հանգուցալուծման փուլին մոտեցավ: Զինված խմբի կողմից ազատ արձակվեցին պատանդ պահված անձինք: Այս ընթացքում Խորենացի փողոցում տեղի էր ունենում հանրահավաք, որի ժամանակ նկատվում էր քաղաքական որոշ ուժերի ակտիվացում: Ինչ խնդիրներ վերհանեցին երևանյան այս դեպքերը, ինչ զարգացումների սպասել առաջիկայում: Այսօր` հուլիսի 25-ին, հասարակական, քաղաքական գորիչների, փորձագետները կվերլուծեն երևանյան իրադարձությունները:

Հայ փորձագետները շարունակում են վերլուծել թուրաքական ճգնաժամն ու դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի զարգացումների վրա: Նշենք, որ Թուրքիայում ձերբակալութունները շարունակվում են, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված ընդհանուր առմամբ 10,4 հազար ձերբակալություն է իրականացվել: Ի դեպ, Էրդողանը նաև հույս է հայտնել, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի կեսերին:

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը: «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» (STRONG CSOs) ծրագրի շրջանակում անցկացվում է եռօրյա դասընթաց:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն միկրոէլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցության հիմունքներ մասնագիտական առարակներ: Այդ նպատակով փոխըմբռնման հուշագիր կստորագրվի ՀՀ կրթության և գիտության նախարարության, Տեղեկատվական և Հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Սինոփսիա Արմենիա»-ի, «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի և Յունիքոմփ ընկերությունների միջև:

Համազգային հայ կրթական և մշակութային միության 22-րդ ուսանողական մշակութային ֆորումի մասնակիցների կայցելեն Աշտարակ, կլինեն տեղի եկեղեցիներում, նրանց համար նախատեսված է նաև դասախոսություն Օշական քաղաքում: Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական Ֆորումը Համազգայինի ավանդական ծրագրերից է։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու, ազգային հանձնառություններ ներարկելու ձեռնարկ է։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում