Սպասվող լրահոս. 22.07.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի ստեղծագործական միությունները երևանյան իրադարձությունների վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ: Այսօր` հուլիսի 22-ին, Կոմպոզիտորների, Նկարիչների, Կինեմատոգրաֆիստների, Գրողների, Ժուռնալիստների, Ճարտարապետների միությունների ղեկավարները կհանդիպեն լրագրողների հետ և կներկայացնեն իրենց դիտարկումները երևանյան թեժ զարգացումների վերաբերյալ:

Երևանում տեղի ունեցած զինված հարձակմանն ու դրանից բխող զարգացումներին անդրադառնում են քաղաքագետները, հոգեբանները, հասարակական գործիչները: «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը կներկայացնեն իրենց դիտարկումները Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքագետները կանդրադառնան այն հարցին, թե որքանով աշխարհաքաղաքական զարգացումները կարող են անդրադառնալ Հայաստանի ներկա քաղաքական իրողությունների վրա:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նա կանդրադառնա Կարո Եղնուկյանի ձերբակալությանը:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: ՀՀ նախագահի ողջույնի ուղեձը կներկայացնի Նախագահի օգնական Մարտին Զաքարյանը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Փառատոնի մասնակիցներին իրենց կատարումներով կողջունեն Գևորգ Հաճյանը, Արսեն Գրիգորյանը, Մասիս Մինասյանը: Կցուցադրվի «Իմ Հայաստան-2014» տեսաֆիլմը: Ելույթ կունենան փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը:

Մեկնարկում է «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույք և Անիպեմզա» ծրագիրը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարության, Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի, «Եվրոպական ներդրման բանկ-ինստիտուտ»-ի, «Եվրոպա Նոստրա» կազմակերպության ներկայացուցիչները կներկայացնեն ծրագրի մանրամասները: Ասուլիսին անմիջապես կհաջորդի «Երերույք և Անիպեմզա», անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, այնուհետև տեղի կունենա «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղան- քննարկումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ