Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 21.07.2016

2 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 21.07.2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Գործադիրը պատրաստվում է «Սերենիսսիմա կոստրուցիոնի» իտալական ընկերությանը տալ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն: Նպատակն է իրականացնել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ: Այս հարցը ներառված է այսօր` հուլիսի 21-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

Օրակարգային մեկ այլ հարցով կառավարությունը կքննարկի Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգը: Տարբեր գործիչներ շարունակում են հայտարարություններով հանդես գալ Երևանում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ:

«Հայկազունք» համույթի գեղ.ղեկավար Գուսան Հայկազունը, երգահան Արսեն Գրիգորյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կներկայացնեն իրենց գնահատականներն ու վերլուծությունները: Թուրքիայում շարունակվում է պետական չինովնիկների զանգվածային ազատումների գործընթացը, որոնք մեղադրվում են արդի իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի հետ համագործակցության մեջ: Ի՞նչ իրավիճակում է հայտնվել Թուրքիան հեղաշրջման փորձից հետո, ինչպիսի՞ զարգացումների սպասել:

Հայ թուրքագետներն ու փորձագետները վերլուծում են իրավիճակը: «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին Հայաստանում է: Այսօր «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Պաշտոնական արարողությունից հետո Ե.Կասպերսկին ուսանողների համար կկարդա տեղեկատվական անվտանգության թեմայով դասախոսություն։ Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերումև ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում