Մշակույթ

Մտավորականների կոչն ուղղված է արյունահեղության բացառմանը. Էդուարդ Թոփչյան

1 րոպեի ընթերցում

Մտավորականների կոչն ուղղված է արյունահեղության բացառմանը. Էդուարդ Թոփչյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավորականների կոչն առ այն, որ ՀՀ պարեկապահակային գնդի տարածք ներխուժած զինված անձինք վայր դնեն զենքերը ունի արյունահեղությունից խուսափելու նպատակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ականավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Նամակի տակ ստորագրելու նպատակն այն է, որ բոլոր հարցերը լուծվեն առանց արյունահեղության: Հիմնական նպատակն այն է, որ գտնվի խոհեմ ճանապարհ` առանց արյունահեղության»,- նշեց Թոփչյանը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որպեսզի զենքերը վայր դրվեն և գտնվի խոհեմ ճանարհ, որի արդյունքում որևէ հայ չի տուժի:

«Վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում մեր մտավորականների մեծ մասը կաջակցի հաշտեցման այդ ձևը»,- ասաց դիրիժորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում