Սպասվող լրահոս. 14.07.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ը` Դավթաշեն-Աշտարակ մայրուղի ճանապարհահատվածի ծրագիրը: Այս հարցը ներառված է այսօր` հուլիսի 14-ին, կայանալիք կառավարության հերթական նիստի օրակարգում: Դավթաշեն-Աշտարակ մայրուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ նախատեսվում է իրականացնել շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքներ:

Սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ քննարկվում է տարբեր համայնքներում հավանական թեկնածուների հարցը: Քննարկումների առանցքում են Գյումրիի թեկնածուները, նրանց սատարող քաղաքական ուժերը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կանդրադառնա ներքաղաքական զարգացումներին:

Սոցփաթեթով զբոսաշրջության բաղադրիչի կասեցումն ինչպե՞ս կազդի քաղաքացիների հանգստի կազմակերպման վրա: «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Մարինե Կպրյանը և Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը կանդրադառնան թեմային և զբոսաշրջության ոլորտի այլ խնդիրներին:

Ի՞նչ ազդեցություն կթողնի ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, ի՞նչ սպասել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպումից: Այս և տարածաշրջանային այլ հարցերին է անդրադառնալու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Մշակութային սպասվող անցուդարձից: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա գեղանկարիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի՝ «Այս աշխարհի իմ անկյունը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը:

Արամ Խաչատրյան համերգասրահում էլ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա ջութակահար Հայկ Դավթյանի դաշնակահար Գայանե Ասլանյանի հետ։ Համերգը կղեկավարի ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ