Արցախ

Որոշ մանրամասներ են հաղորդվում Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն` երեխաները 5, 16, 18 տարեկան են: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի գլխավորը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է:

Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Փորձաքննությունների համար մարմիններն ուղարկվել են փորձաքննությունների Նինոծմինդայի շրջանային բյուրո:

Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն երեկ` հուլիսի 10-ին են հայտնաբերել մարմիններ: Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են կրիմինալիստները:

Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրողությունը:Որոշ տեղեկությունների համաձայն` սպանված ընտանիքի անդամները հայ են` Խաչոտյաններ:

Հայերեն English Русский

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ԱՄՆ-ը կուսումնասիրի ՌԴ-ի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը. Մարկո Ռուբիո

ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

Թբիլիսին՝ 3 օրում. Ու՞ր գնալ, ի՞նչ ուտել և ինչպե՞ս խնայել Mastercard Travel Benefits-ի միջոցով