Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 100 կրակոց

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 100 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմն անցնող գիշեր խախտել է հրադադարի պանպանման ռեժիմը 14 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ՝ ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծումևշարունակում վստահորեն իրականացնելմարտականհերթապահություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում