Սպասվող լրահոս. 07.07.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև մշակույթի բնագավառում կկնքվի համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագրի կնքման հարցը ներառված է այսօր` հուլիսի 7-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Գործադիրի նիստի մեկ այլ հարցով էլ նախատեսված է Տավուշի մարզի Կիրանցի համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ:

Եվրոպական բիզնես ասոցիացիան անցկացնում է «Եվրոպական բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով բիզնես-ֆորում օտարերկրյա ներդրողների և տեղական կազմակերպությունների համար: Ներկա է լինելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և այլք:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Ռուսաստան: Սանկտ Պետերբուրգում հուլիսի 7-ին 9-ը կայանալու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը:

Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում անցկացվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը, ԲՀԿ-ական` Միքայել Մելքումյանը կխոսեն նստաշրջանին ղարաբաղյան հարցի վերաբերյալ հնչած ելույթների մասին, կանդրադառնան հայկական պատվիրակության աշխատանքներին:

Հուլիսի 7-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է: Այդ առթիվ օրվա ընթացքում Ազգային գրադարանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու: Նախատեսված է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրքային և ոչ գրքային հրատարակությունների ցուցադրություն, «Լումա» ամսագրի տպագրության 120-ամյակին նվիրված ցուցադրություն: Կներկայացվի Գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Բադալյանի կողմից Ազգային գրադարանին նվիրաբերված 290 միավոր «Նապոլեոն Բոնապարտ» հավաքածուն:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի կամփոփի օպերային թատրոնի 82-րդ թատերաշրջանը, կներկայացնի նաև նոր թատերաշրջանի ծրագրերը:

Բասկետբոլային սպորտի զարգացման հեռանկարները` քննարկման օրակարգում: Ինչպես գիտենք Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն: Մեր թիմի հաջողություններին ու առաջիկա ծրագրերին են անդրադառնալու Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ