Պատգամավորը կարծում է` Սահմանադրությունը կիրառելի դարձնելը բոլորի խնդիրը պետք է լինի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանաբնակները նոր Սահմանադրությամբ պայմանավորված էական փոփոխություններ չեն նկատում, քանի որ այն լիարժեքորեն չի մտել ուժի մեջ, գործում են անցումային դրույթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվելու, երբ կառավարման օղակը նախագահականից տեղափոխվի խորհրդարան: «Սահմանադրության այն տեքստի հանդեպ, որն ընդունվեց նախորդ տարվա դեկտեմբերին, շատ բարձր կարծիքի եմ: Մենք ուրախ պետք է լինենք, որ բավականին լավ գրված Սահմանադրություն ունենք, իսկ որքանով է այն կիրառվում, այստեղ մեծ աշխատանք կա կատարելու, առանձին վերցրած մեկ անհատի հարց չէ, բոլորիս խնդիրն է` թե որպես հասարակություն, թե որպես քաղաքացիներ»,-նշեց պատգամավորը:

Նա նկատեց, որ Հայաստանում առկա է վստահության ցածր մակարդակով բնութագրվող հասարակություն, ինչն ըստ պատգամավորի, ոչ վատ է, ոչ լավ: «Եվրոպայի ամենաժողովրդավար երկրները, ինչպիսին է, օրինակ, Իտալիան, նույնպես ունեն ցածր վստահությամբ հասարակություն: Ցածր վստահություն կա ոչ միայն քաղաքական համակարգի, այլև բոլոր ինստիտուտների նկատմամբ` մամուլի, ՀԿ-ների, բիզնեսի: Մեզ մոտ բաց բաժնետիրական ընկերությունները քիչ են կամ չկան, քանի որ վստահություն չկա անծանոթ մարդու կողմից թողարկված բաժնետոմսերի նկատմամբ, թողարկողն էլ չի վստահում փողոցով անցնող մարդուն, ով կարող է իր գործընկերը լինել»,-ասաց Լևոն Մարտիրոսյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հակադարձեց պատգամավորին` նշելով, որ Իտալիայում գյուղական համայնքներում զարգացած են կոոպերատիվները, որոնք վստահության որոշակի մակարդակի մասին են խոսում: Իսկ ընդհանրապես, Իշխանյանը շատ բարձր վստահության կողմնակից չէ, ինչը, նրա խոսքով, կարող է նաև հատուկ լինել բռնատիրական համակարգին: «Միշտ հասարակությունը պետք է ունենա որոշակի անվստահություն իշխողների նկատմամբ, ինչն էլ հենց ժողովրդավարությունն է ու զարգացումը, առաջընթացը: Բայց դա չափ ունի, երբ վստահության մակարդակը չափից դուրս ցածր է, արդեն վտանգավոր է»,-ավելացրեց Ավետիք Իշխանյանը:

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի դիտարկմամբ` վերջին տարիներին հանրային վերահսկողության մակարդակն է բարձրացել քաղաքացիական ակտիվիզմի շնորհիվ: «Եթե համեմատենք 10 տարվա համեմատ իրերի դրությունը, ապա ես դա մեծ ձեռքբերում եմ համարում: Իշխանություններն առավել զսպված են, քան նախկինում, ներդրվել են որոշ ինքնակարգավորման մեխանիզմներ տարբեր ոլորտներում: Քաղակտիվիզմը աճել է, վերահսկողությունը պետական մարմինների վրա աճել է»,-ասաց Արա Ղազարյանը:

Հայերեն Русский

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր