Սպասվող լրահոս. 04.07.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ հուլիսի 4-ին, կայանալու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը կանցկացվի ՀՀ արտգործնախարարի նախագահությամբ, որից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանշանների օրն է: Օրվան ընդառաջ «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը կներկայացնի տեղեկատվություն այդ օրը սպասվող միջոցառումների, տոնական քայլերթի մասին: Սահմանադրության մասին էլ կխոսի ՀՀ Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչության պետ Բագրատ Ղազինյանը:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Եվրամիության դեսպանը կներկայացնի Եվրոպական միության արտաքին եւ անվտանգության քաղաքականության համաշխարհային ռազմավարությունը, կանդրադառնա Մեծ Բրիտանիայում անցկացված՝ Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքներին:

Աշնանը Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Երկրում քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրապայքարին: Ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսվում, ինչպիսի՞ն կլինի Վրաստանի հայ համայնքի մասնակցությունն ընտրություններին: Այս և այլ հարցերի վերաբերյալ իր վերլուծությունը կներկայացնի վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Երևանում կկայանա «Հայաստանում նեոնատոլոգիայի զարգացումը» միջազգային համաժողովը: Այն կազմակերպել է Հայկական ակնաբուժության նախագիծը: Միջազգային համաժողովին կքննարկվեն նեոնատոլոգիային եւ անհասության ռետինոպաթիային վերաբերող հարցեր: Հրավիրված են մասնագետներ ԱՄՆ-ից:

Լրագրողների ու Ազգային ժողովի պայքարը տեղափոխվում է մարզադաշտ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում այսօր կայանալու է ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հավաքականների միջեւ: Նշենք, որ երկու կողմերն էլ խոստանում են մեկը մյուսի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տանել:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ