Սեյրան Օհանյանը նշում է ծննդյան 54-րդ տարեդարձը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 1-ին նշում է ծննդյան 54-ամյա տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք նախարարին, մաղթելով առողջություն և իր երազանքների իրականացում, որոնք գերազանցապես կապված են Հայոց պետականության ու բանակի հզորացման հետ:Այսօր նաև մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Մեր բոլոր նորակոչիկներին մաղթենք խաղաղ ծառայություն և հպարտ վերադարձ: Շնորհավոր, հարգելի նախարար և սիրելի զինվոր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: 1979 թվականին ավարտել է Հայկական ՍՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը և ընդունվել Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: Ուսումնարանում ուսումնառությունն ավարտելուց հետո, 1983 թվականին ուղարկվել է հետագա ծառայությունը շարունակելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է`

- մոտոհրաձգային դասակի հրամանատարի,

- մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոններ:

Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոններին: 1992 թվականի ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում: 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ: 1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: 1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար: 2000 թվականի հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար: 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2008թ. ապրիլի 14-ին ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

2012 թվականին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի հատուկ նիստի որոշմամբ բանակաշինության արդի խնդիրներին նվիրված ատենախոսության համար Ս.Մ.Օհանյանին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր:

Հայերեն English Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ