Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 27.06.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 27.06.2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հունիսի 27-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հունիսի 26-ը Զինված ուժերի ավիացիայի օրն է: Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու Զինված ուժերի ավիացիայի անցած ուղուն, ձեռքբերումներին, խնդիրներին: Թեմայի վերաբերյալ այսօր խոսելու են ՀՀ ԶՈՒ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտային ծառայության գնդապետ Թեւոս Իլիկչյանը կապիտան Քրիստինե Իլիկչյանը:

Ավարտվեց Հռոմի Պապի այցը Հայաստան: Հայաստանյան քաղաքական, հասարակական, գիտական դաշտը քննարկում է Պապի այցն ու դրա միջազգային արձագանքները: Պապի այցին կանդրադառնան մտավորականներ Մերուժան Տեր-Գուլանյանը, Դավիթ Գասպարյանը և Վահան Արծրունին: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ կներկայացնի Հռոմի պապի այցի թուրքական արձագանքը:

Հռոմի Պապի Հայաստանում գտնվելու օրերին միջազգային մամուլը ողողված էր մեկ այլ տեղեկատվությամբ: Մեծ Բրիտանիան հրապարակել էր հանրաքվեի արդյունքները, ըստ որի, հանրությունը ցանկանում է, որ իրենց երկիրը դուրս գա Եվրամիության կազմից: Թեման ակտիվորեն քննարկվում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հարթակներում: Քաղաքագետներն ու տնտեսագետները կխոսեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքների մասին:

Հայկական ակնաբուժության նախագիծը Լոռու մարզում բացում է Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ ակնաբուժական մարզային կենտրոնը, որը երկրորդն է ՀԱՆ կողմից ստեղծվող ակնաբուժական մարզային կենտրոններից: Նախորդ տարի նման կենտրոն է ստեղծվել Տավուշի մարզում՝ Իջեւանում, առաջիկա տարիներին մարզային կենտրոններ կստեղծվեն Շիրակում, Վայոց Ձորում եւ Սյունիքում: Ակնաբուժական կենտրոնները հագեցած են ակնաբուժական ծառայությունների՝ ընդհուպ վիրահատությունների համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով: Կենտրոնում գործելու է վիրահատարան եւ հետազոտությունների բաժանմունք՝ անհրաժեշտ հետազոտման սենյակներով եւ հիվանդասենյակներով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում