Փորձագետները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն աղետ չեն համարում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության համար աղետ չի լինի, բայց դա կարող է ունենալ քաղաքական այնպիսի հետևանքներ, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

«Խոսքը այսպես կոչված դոմինոյի և ձնագնդի էֆեկտի մասին է: Երբ Մեծ Բրիտանիան իսկապես դուրս գա Եվրոպական Միությունից, և այն երկրներում, որտեղ ԵՄ-ի նկատմամբ հանրային դժգոհությունները մեծ են ու այնտեղ որոշեն հետևել բրիտանական օրինակին, ապա իսկապես Եվրամիության ներսում կսկսվի ճգնաժամ, որը հաղթահարելը կլինի չափազանց բարդ: Առայժմ դուրս գալը վերջնական որոշված չէ, քանի որ հանրաքվեի արդյունքները պարտադիր բնույթ չունեն»,-ասաց Նարեկ Գալստյանն` ընդգծելով, որ ինքնին Մեծ Բրիտանիայի դուրս գալը աղետի չի հանգեցնի ոչ Եվրամիության, ոչ Մեծ Բրիտանիայի համար:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան ԵՄ-ի համար ունի բավական փոխշահավետ համագործակցության մի տարբերակ: Այն է` Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամակցության շրջանակում ԵՄ-ի հետ կնքի հատուկ պայմանագիր ու մնա Եվրոպական միության ընդհանուր շուկայում՝ առանց անդամակցելու ԵՄ-ին: Կամ էլ ընտրի Շվեյցարիայի տարբերակը և առանձին, անհատական պայմանագրի միջոցով համագործակցի ԵՄ-ի հետ ու օգտվի Եվրոպական շուկայից:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, այն ինչ անում է Մեծ Բրիտանիան, դրանով օրինականացնում է փաստացի առկա գործընթացները: Նրա խոսքով, ասել, որ Մեծ Բրիտանիան խորը ինտեգրված է Եվրամիությունում, արմատապես սխալ է:

«Մեծ Բրիտանիան հակված է եղել ԱՄՆ-ի հետ ծավալել ավելի սերտ ռազմավարական դաշնակցային գործընթաց և գրեթե ամեն բնագավառում իր առանձին դիրքորոշումն է ունեցել, որը բնավ համահունչ չի եղել ԵՄ-ի հետ: Օրինակները բազմաթիվ են, շենգենյան գոտուն չի միացել, միասնական արժույթը չի ընդունել` պահպանելով ֆունտ սթեռլինգի դիրքերը և այլն: Իհարկե, ֆինանսական շուկայում, արժեթղթերի շուկայում տիրող խառնաշփոթը հասկանալի է, չէր կարող անհաղորդ մնալ այդ գործընթացից, բայց կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ կկրի»,-ասաց Թաթուլ Մանասերյանն` ընդգծելով, որ Մեծ Բրիտանիային էլ որևէ բան չի կարող լինել, այն հզոր կայսրություն է և տնտեսական առումով պահպանում է իր դիրքերը: Նա ֆունտի ու եվրոյի, ինչպես նաև հումքի գների անկումը ժամանակավոր է համարում, և դա չի էլ կապում միայն այս իրողությունների հետ: Ըստ նրա` կան այլ խորքային երևույթներ, եվրոյի ու դոլարի միջև մրցակցությունը լինելու է մշտապես:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսագետը նշեց, որ Հայաստանի համար որևէ արգելք չկա, մեր երկիրը շարունակում է զարգացնել հարաբերությունները թե Մեծ Բրիտանիայի, թե Եվրամիության, թե Եվրամիության առանձին երկրների հետ:

«Պարզապես արտաքին քաղաքական առումով պետք է նկատի ունենալ, որ լինելով ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, նոր իրողությունները ստիպում են, որ Մեծ Բրիտանիան ավելի կոնկրետ, հստակ դիրքորոշում որդեգրի, հատկապես երբ սրվում է պայքարը դոլարի և եվրոյի միջև»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում