Ադրբեջանը ԼՂ շփման գծում ենթափողային նռնականետ է կիրառել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցնող գիշեր ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ենթափողային նռնականետ /ԳՊ-25/ (1 արկ): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ենթափողային նռնականետ /ԳՊ-25/ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»: