ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Բանանց»-ում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները` «Եվրոպա լիգա»-ի խաղարկությունից առաջ: «Բանանց»-ը «Եվրոպա լիգա»-ին ընդառաջ երկարաձգել է պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի Վլատկե Դրոբարովի հետ: Իսկ ակումբի մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ասխաբաձեն հայտնել է, որ ուներ պարտավորություն «Բանանց»-ին դուրս բերել «Եվրոպա լիգա» և իրեն հաջողվել է դա կատարել:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այս մասին հայտնում է ՙԲանանց՚-ի պաշտոնական կայքը:
Վլատկո Դրոբարովը «Բանանց»-ին էր միացել 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ավարտված առաջնությունում նա «Բանանց»-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման և բոլոր ֆուտբոլիստներից շատ՝ 2054 րոպե է անցկացրել խաղադաշտում: Ասխաբաձեն «Բանանց»-ում անցկացրեց 1 մրցաշրջան: