Սպասվող լրահոս. 23.06.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Պատրաստ է վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագիրը: Դրանք այսօր` հունիսի 23-ին, կքննարկվի կառավարության հերթական նիստում: Նիստի օրակարգային մեկ այլ հարցով էլ գործադիրը կհաստատի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը:

Հունիսի 25-ին անցկացվելու են ՏՏ ոլորտի «Seedstars Երևան» և «IBM ISTC Startup Challenge» մրցույթները: Մրցույթների նպատակն է խթանել ինովացիայի զարգացումը Հայաստանում, աջակցել սկսնակ ընկերություններին և թիմերին` իրենց գաղափարներն ու նախագծերը իրականություն դարձնելու հարցում: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը, «Seedstars World»-ի տարածաշրջանային ղեկավար Իգոր Օվչարենկոն, և «Բեթկոնստրակտ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը կներկայացնեն մրցույթի մանրամասները:

Հայաստանյան փորձագիտական, քաղաքական դաշտում շարունակում է քննարկվել Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը: Քաղաքական, քաղաքագիատական ոլորտից տարբեր ներկայացուցիչներ կխոսեն ղարաբաղյան խնդրի շուրջ սպասվող զարգացումներից:

Հարկային նոր օրենսգիրքին ու արդի տնտեսական մարտահրավերներին կանդրադառնա Ամերիկյան առևտրի պալատի նախագահ, «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Հիշեցնենք, որ բիզնես ոլորտի ներկայացուցիչներն իրենց մտահոգություն էին հայտնել նոր օրենսգրքի վերաբերյալ` նշելով, որ այն չի նպաստի բիզնես միջավայրի բարելավմանը:

«Էլեկտրիկ Երևան»-ի պայքարից անցել է մեկ տարի: Ի՞նչ արդյունքեր են գրանցվել մեկ տարի անց: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փաստաբանները կանդրադառնան թեմային: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ մեծ բողոքի ալիք բարձրացավ: Ցուցարարները դեմ էին արտահայտվում թանկացմանը և պահանջում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենի հրաժարականը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկայանա պատմաբան Միքայել Հեզեմաննի դասախոսությունը: Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը» խորագրի ներքո գերմանացի պատմաբանը կներկայացնի Հռոմի Սուրբ Աթոռի արխիվներում կատարած իր ուսումնասիրության արդյունքները Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի վերաբերյալ:

Վերականգնում ենք ազգային տոները և պատրաստվում ենք նշել Վարդավառը: Ինչպես և որտեղ նշել տոնը: Թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արևիկ Ուզունյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին