Հայաստանը` արտապատվիրման ամենազարգացած կենտրոն և նորարարական հաբ տարածաշրջանում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ճանաչելիությունը բարձրանելու և այն ներդրումների և աութսորսինգի կենտրոն դարձնելու նպատակով Երևանում անցկացվում է ՏՏ համաժողով: Միջոցառմանը մասնակցում են ՏՏ ոլորտի միջազգային, հայկական կայացած և սկսնակ ընկերությունների ներկայացուցիչներ, բուհերի ղեկավարներ, հարակից ոլորտների անդամներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաժողովին ոլորտի առաջատար մասնագետների կողմից քննարկվում են «Ինչու Հայաստան», «Հայաստանի ՏՏ ոլորտի ներկա հաջողություններն ու ապագան, «Հայաստանը որպես ՏՏ արտապատվիրման ռազմավարական կենտրոն», «Հայաստանը որպես տարածաշրջանային ՏՏ և նորարարական հաբ» թեմաները: Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նախ խոսեց Հայաստանի ներդրումային գրավչության, ապա նաև ՏՏ ոլորտի զարգացումների մասին: «Բարենպաստ ներդրումային ու գործարար միջավայրը, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացումը և այդ ոլորտներում առկա մրցակցային առավելությունները հանդիսանում են հիմական գործոններ, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում ներդրողների համար: ՀՀ ներդրումային քաղաքականությունն իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա` նպատակաուղղված Հայաստանի ինտերգրմանը համաշխարհային տնտեսությանը: Հայաստանում գործում են առևտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավականին կրթված ու որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկան արտահանման քանակական սահմանափակումներ: Բացի այդ` Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շարքում`տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով»,-նշեց վարչապետը:

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցակցային առավելություններին` Աբրահամյանն ընդգծեց, որ դրանք բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով և գործարար հմտություններով օժտված կադրերն են, ցածր գործառնական ծախսերը, խոշոր վերազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձը, մտավոր սեփականության պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխան իրավական դաշտը: «Մեր հիմնական նպատակն է ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան տեղեկատվական և հեռահաղորդակցական ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի ու տեղեկատվական հասարակության զարգացումը: Այսօր Հայաստանում ՏՏ ոլորտը հետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից. իրենց սեփական արտադրանքը մշակող և գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է: Հայաստանն այս ոլորտի օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման շուկա լինելուց զատ, դառնում է տեխնոլոգիական զարգացման շուկա»,-հայտնեց Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց հայկական ՏՏ արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է: «Արտահանվող ապրանքների 79 տոկոսն ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.8 տոկոսը` Եվրոպա, 8.8 տոկոսը` Ռուսաստան և ԱՊՀ երկրներ»,-հավելեց գործադիրի ղեկավարը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկելու են ոլորտում առկա չորս հիմնական բացերն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը: «Համաժողովի ժամանակ կխոսվի, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայանա աշխարհին, ինչպես խորհրդատվական ընկերությունները գործեն, ինչ ռեսուրսներով, քանի որ այսօր ռեսուրսների սահմանափակման հարցեր կան»,-ասաց Կարեն Վարդանյանը: Անդրադառնալով ոլորտի բացերին` Վարդանյանը նշեց, որ որակյալ կադրերի խնդիրն է, պետության կողմից հայկական արտադրանքի օգտագործումը, ձեռներեցության զարգացումն ու հայկական ՏՏ ապրանքանիշի աշխարհում առաջխաղացումը:

«Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության Նյու Յորքի գրասենյակի ՏՏ խորհրդատու Էմմա Առաքելյանը շեշտեց, որ իրենք կազմակերպել են հատուկ նշանակություն ունեցող համաժողով` փորձելով ներգրավել տարբեր շահագրգիռ կողմերի: «Այս համաժողովն առանձնահատուկ է, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերն այստեղ են հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեկ աստիճան ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Մեր հիմնական թիրախը Հայաստանն ամենազարգացած ՏՏ արտապատվիրման երկիր դարձնելն է»,-ասաց Էմմա Առաքելյանը:

Միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը:

Անի Նազարյան

Հայերեն English Русский

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է