Քաղաքականություն

Ֆրանսիան Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները և ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,- ասել է Բուշեն:

Նրա խոսքով` Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը: «Հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել մշտական և անկեղծ երկխոսության միջոցով»,- ասել է Բուշեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում