Քաղաքականություն

Մենք պահպանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և մեր հարգանքը փոխանցում նրանց ժառանգներին. Կանադայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Մենք պահպանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և մեր հարգանքը փոխանցում նրանց ժառանգներին. Կանադայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի կենտրոնակայանում հունիսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ լրատվական ծառայությունից, միջոցառմանը, որին ներկա է եղել ավելի քան 500 մարդ, մասնակցել է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը:

«Մենք պահպանում ենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր տուժել են ցեղասպանությունից և մեր խորին հարգանքն ենք փոխանցում նրանց ժառանգներին, այդ թվում նրանց, ովքեր այժմ Կանադան անվանում են իրենց տունը»,- ասել է Դիոնը` ներկայացնելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ողջույնի խոսքը:

Միջոցառումը սկսվել է մշակութային համարով` Ալեք Մանուկյանի անվան վարժարանի երգչախմբի կատարումներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում