Բունդեսթագի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Թուրքիայում քաղաքացիական հասարակության զարգացման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Թուրքիայում քաղաքացիական հասարակության զարգացման համար, որն էլ անմիջական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիայում հետաքրքիր քաղաքացիական ակտիվություն և շարժ նկատվեց: Հունիսի 21-ին նման կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը վերջին օրերին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կլոր սեղանի ժամանակ: Այդ կարծիքը կիսեց նաև գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ հասարակական ակտիվությունը շատ կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար, և հասարակական մակարդակով շփումներ պահպանելն ուղղակի անհրաժեշտ են:

«Պաշտոնական մակարդակով Թուրքիայից որևէ ակնկալիք չպետք է ունենալ, պետք է շարունակել հասարակական և գիտական ոլորտներում շփումները: Թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հակասություններ կան: Թուրքիայում էլ կան մարդիկ, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց հետ աշխատանքներ պետք է տարվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ասաց Ստեփան Գրիգորյանը:

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունած այս որոշումըԱհմեդ Դավութօղլուի հեռանալուց հետո առաջին լուրջ փորձությունն էր Թուրքիայի համար արտաքին քաղաքականության մեջ: Հայոց ցեղասպանությունն ավելի լայն հանրայնացում ստացավ Բունդեսթագի կողմից ընդունվելուց հետո: Այդ որոշման մեջ կա մի կարևոր ակնարկ կամ հորդոր, որ Հայոց ցեղասպանության մասին պետք է գրվի դասագրքերում և ներկայացվի, որպես համամարդկային չարիք: Ես կարծում եմ, որ Բունդեսթագի կողմից ընդունած որոշումը կունենա շարունակական բնույթ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Մելքոնյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները տեսանելի ապագայում հույս չեն ներշնչում, քանի որ Թուրքիայի նախագահը ուզում է մեր տարածաշրջանում առկա հակասությունները խորացնել:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում