Սպասվող լրահոս. 17.06.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հունիսի 17-ն անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: 1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունն այդ օրը հռչակեց որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր: Նպատակն է բարձրացնել անապատացման և երաշտի սպառնալիքների ու դրանց հետևանքների վերաբերյալ իրազեկության մակարդակը: Բնապահպանության նախարարության կենսառեսուրների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանն այսօր կներկայացնի անապատացման միջազգային միտումները, Հայաստանում առկա իրավիճակը և անապատացման դեմ իրականացվող ծրագրերը:

Հունիսի 17-18-ը կանցկացվի ամենամյա «Դիջիթեք» բիզնես ֆորումը, այն Երևանում կմեկտեղի ոլորտի հայ և արտասահմանցի մասնագետներին: Համաժողովի նպատակն է քննարկումների միջոցով գտնել ուղիներ ՏՏ լուծումների ներդրումը տնտեսության տարբեր ճյուղերում ապահովելու համար:

Այսօր մեկնարկում է Հայկական տնտեսագիտական միության 2016 թ. տարեկան գիտաժողովը: Բացման արարողությանը մասնակցելու են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր: Եռօրյա գիտաժողովը կազմակերպում է Երևանի պետական համալսարանը՝ Հայկական տնտեսագիտական միության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կանցկացվի սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների մասին զեկուցումով հանդես կգա ՀՀ ԱԳ նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Սարմեն Բաղդասարյանը:

Քննարկումներ` ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը և այլ մասագետներ կներկայացնեն իրենց դիտարկումները նախագծի վերաբերյալ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը կներկայացնեն «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի հետ կապված մանրամասներ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ը:

Հունիսի 18-ից հուլիսի 7-ն էլ կանցկացվի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը: Փառատոնի մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչները կներկայացվեն փառատոնի համերգային ծրագրերը:

Այսօր կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության գավաթի միջազգային մրցաշարը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ