Տնտեսություն

ԵԱՏՄ-ն մեր պատասխանն է աշխարհի առեւտրատնտեսական ճարտարապետության փոփոխմանը. Տիգրան Սարգսյան

8 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն մեր պատասխանն է աշխարհի առեւտրատնտեսական ճարտարապետության փոփոխմանը. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ պրոցեսների արագացումը կարող Է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման եւ իրավասությունների: Այն մասին, թե ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացումը ինչպես կարող Է պատասխանել համաշխարհային տնտեսական մարտահրավերներին, պատմել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը. «Վերջին տարիներին զգալիորեն մեծացել Է համաշխարհային համակարգի փոփոխությունների արագությունն ու անկախատեսելիությունը: Աշխարհում տեղի ունեցող գործընթացները դարձել են ավելի գլոբալ, վերաբերում են առանց բացառության բոլոր երկրներին, աշխարհն Էլ ավելի Է «փոքրացել», խորացել Է ազգային տնտեսությունների փոխկախվածությունը:

ՀՆԱ-ի աճի համաշխարհային տեմպերը գերազանցում են արտաքին առեւտրի աճի տեմպերին, իսկ առավելագույն ավելացված արժեքը կուտակվում Է մտավոր աշխատանքի մեծ բաժնով եւ բարձր որակավորման ծառայությունների նոր ճյուղերում:

Ստատուս քվոյի փոփոխումը միշտ Էլ որոշակի «սթրես» Է նոր երկրների ու միավորումների համար, բայց միեւնույն ժամանակ այն լրացուցիչ հնարավորություններ Է ստեղծում նրանց համար: Գլոբալ գործընթացների արագացումը ընդունակ Է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման ու իրավասությունների: Եվ այն երկրներն ու միավորումները, որոնք առավել օպերատիվորեն են հարմարվում փոփոխություններին, զգալիորեն ավելի մեծ շանսեր ունեն՝ արժանի տեղ գրավելու նոր համակարգում: Տարածաշրջանային ինտեգրացումը դառնում Է արտաքին տնտեսական մարտահրավերների բնական պատասխանը:

Հենց ռեգիոնալիզացիան Է նորագույն ժամանակի գլխավոր թրենդը:

Պետերբուրգի 2016 թվականի միջազգային տնտեսական համաժողովում «ԵԱՏՄ-ն եւ առեւտրական գործընկերները. ընդհանուր տնտեսական տարածք» կլոր սեղանի շրջանակներում մենք պլանավորում ենք քննարկել համաշխարհային տնտեսության վերջին թրենդներին վերաբերող թեմաները: Օրինակ, կարծարծվի այն հարցը, թե համաշխարհային տնտեսական համակարգի ռեկոնֆիգուրացիան ի զորու Է արդյոք առողջացնել գլոբալ տնտեսությունը եւ բերել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման: Թե, ընդհակառակը, տեղի կունենա երկրների միավորում «փակ ակումբներում» եւ, որպես հետեւանք, կդիտվի առեւտրատնտեսական տարածքի հատվածականացում: Ինչպես Միության անդամ պետությունները կարող են ինտեգրացման միջոցով ավելի արդյունավետ պատասխանել գլոբալ տնտեսական մարտահրավերներին:

Հենց ինտեգրացման խորությունն Է Եվրասիական տնտեսական միության միջազգային կապերի հաջող զարգացման գրավականը: Արտաքին գործընկերների համար անհամեմատ ավելի հարմար Է առեւտրատնտեսական համաձայնագրեր կնքել Միության, քան առանձնաբար հինգ երկրներից յուրաքանչյուրի հետ: Դա նրանց համար լրացուցիչ հնարավորություններ Է բացում:

Նշեմ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ 2016 թվականին ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նախագահի նախաձեռնությանը համապատասխան՝ երրորդ երկրների եւ միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը ԵԱՏՀ-ի աշխատանքի գերակայությունն Է ընթացիկ տարում:

Հանձնաժողովի համար միջազգային համագործակցության հանգուցային ձեւաչափերից մեկը ազատ առեւտրի գոտիների (ԱԱԳ) վերաբերյալ ժամանակակից համապարակ համաձայնագրերի իրագործումն Է: 2015 թվականին ԱԱԳ-ի մասին պայմանագիր Է ստորագրվել Վիետնամի հետ: Այժմ ԵԱՏՀ-ն քննարկում Է նման համաձայնագրերի կնքումը մի շարք երկրների, այդ թվում՝ Իսրայելի, Եգիպտոսի, Իրանի եւ Հնդկաստանի հետ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Աստանայում կայացած վերջին նիստի ընթացքում որոշում Է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել Միության կողմից այդ երկրի հետ առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ:

Մենք հաջողությամբ զարգացնում ենք նաեւ միջազգային համագործակցության այլ ձեւաչափեր: Մասնավորապես, այս տարվա մայիսին ԵԱՏՀ-ն փոխըմբռնման հուշագրեր Է ստորագրել Կամբոջայի Թագավորության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների հետ: Ավելի վաղ, 2015 թվականին, մեր կողմից համանման հուշագրեր են ստորագրվել Մոնղոլիայի, Պերուի եւ Չիլիի հետ: Մենք պլանավորում ենք առեւտրատնտեսական հարցերի շուրջ համագործակցության մասին հուշագիր ստորագրել ՄԵՐԿՕՍՈւՐ-ի հետ:

Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այս հսկայական տարածքի՝ Եվրասիայի երկրներն այժմ ավելի, քան երբեւԷ, մոտենում են իրար: Կարելի Է ասել, որ այսօր ձեւավորվում Է համագործակցության միասնական մայրցամաքային գոտի: Թվային տարածության զարգացմամբ այդ գոտին, ավելի մատչելի, հասկանալի ու հուսալի կդառնա ինչպես քաղաքացիների, այնպես Էլ բիզնեսի համար:

Այս կապակցությամբ Հանձնաժողովը հատկապես ակտուալ Է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին: ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի զուգորդման հայեցակարգի իրագործումը կարող Է Էական դրական փոփոխությունների բերել տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ: ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի առավել սերտ համագործակցությունը տարածաշրջանի տնտեսությունը կդարձի ավելի դինամիկ ու կայուն:

Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել Եվրամիության հետ: Վստահ եմ, որ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարը պահպանում Է իր ակտուալությունը:

Մեր աշխատանքի հանգուցային նպատակը ինտեգրացման խորացումն Է ԵԱՏՄ-ում:

Մեզ համար կարեւոր Է վերազգային կարգավորման միջոցով հասնել Միության մեջ եւ աշխարհում գործող լավագույն պրակտիկաներին: Գլոբալ տարբեր վարկանիշներում Միության մասնակից երկրներն առանձին ուղղություններով առաջատար դիրքեր են զբաղեցնում, եւ մենք պետք Է սովորենք այդ պրակտիկաները տարածել ինտեգրացիոն միավորման վրա:

Նոր վերազգային ինստիտուտը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ժամանակակից կարգավորիչ նորմերը մշակում Է աշխարհի լավագույն պրակտիկաների հիման վրա՝ բիզնեսի շահերի հաշվառմամբ, որոնք այնուհետեւ պարտադիր փորձաքննություն են անցնում ԵԱՏՄ-ի հինգ երկրներում: Անտարակույս, մեր ընդհանուր տարածքում գործող ժամանակակից կարգավորիչ օրենսդրությունը ինտեգրացման համաժամանակյա խորացմամբ նպաստում Է ներդրումային գրավչության մեծացմանը եւ, վերջին հաշվով, մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը: Ներդրողներն ստանում են հստակ ազդանշան՝ հինգ երկրների տարածքում գործում են խաղի միասնական թափանցիկ ու հասկանալի կանոններ, իսկ կարգավորող օրենսդրությունը համապատասխանում Է աշխարհի լավագույն պրակտիկաներին: ԵԱՏՄ-ն պատմական շանս Է անդամ երկրների համար, որից պետք Է օգտվել»,- ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

Տնտեսություն

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում