Գերմանիայի ՍԴ-ում Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ հայցը հեռանկար չունի. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը չեղյալ համարելու հայցը Գերմանիայի Սահմանադրական դատարան ներկայցնելը դատական հեռանկար չունի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն` անդրադառնալով Անկարայից թուրք փաստաբան Մելիհ Աքքուրթի քայլին, ըստ որի, նա դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չեղյալ համարելու հայցով:

«Գերմանիայի սահմանադրական արդարադատության համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս բավական բարձր ընդունելության շեմ է նախատեսում դիմումների համար: Տվյալ պարագայում անձը, հաջողության հասնելու համար, պետք է հիմնավորի, որ այդ փաստաթուղթը խախտել է Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներից մեկը և պնդի, որ այդ փաստաթուղթն այդ առումով չի համապատասխանում Գերմանիայի հիմնական օրենքին ու պետք է վերանայվի: Այս պարագայում մենք չունենք նման խնդիր, որովհետև նախ բանաձևը խորհրադարանական է, այն չունի օրենքի մակարդակ, այն չի կարող ներգործություն ունենալ անձի նկատմամբ, առավել ևս խախտի որևէ անձի իրավունքները, այդ թվում, թուրք փաստաբանի, որը փորձում է նման եղանակով ուշադրության կենտրոնում պահել հիմնախնդիրը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով, փաստաբանի կողմից այս քայլը լրացուցիչ փորձ է, որը թույլ կտա առնվազն խոսել նրա մասին, որ իրենք սպառել են բոլոր հնարավոր միջոցները հասնելու բանաձևի առ ոչինչ ճանաչմանը:

«Հետևաբար, դատական հեռանկար այս գործում չեմ տեսնում և գտնում եմ, որ Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը հստակ կարտահայտի իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»,-ասաց միջազգային իրավունքի փորձագետը:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում