Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը Ֆադեյ Չարչօղլյանին նշանակել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը Ֆադեյ Չարչօղլյանին նշանակել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել Ֆադեյ Չարչօղլյանին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)»:

Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանի Հանրապետությունում, Ալբանիայի Հանրապետությունում, Կիպրոսի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում և Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում