Սպասվող լրահոս. 15.06.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Անկարայից թուրք փաստաբան Մելիհ Աքքուրթը դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չեղյալ համարելու հայցով: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում իրավական ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել: Այս և այլ հարցերին այսօր` հունիսի 15-ին, կանդրադառնա միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

Երևանի երկաթուղային կայարանից այսօր կմեկնի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող այս տարվա առաջին գնացքը, որով էլ կբացվի երկաթուղային ուղևորափոխադրումների ամառային սեզոնը: Մինչ գնացքի մեկնելը, Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը կներկայացնի երթուղու պայմանները:

ՓՄՁ շահերը պաշտպանող ձեռներեցների կոնֆեդերացիայի անդամները բարձրաձայնում են մենաշնորհի հարցը: Նրանք կխոսեն երևույթի բացասական հետեւանքների, դրանք վերացնելու պայքարի ձևերի, երկրում իրական ազատ մրցակցային միջավայր ստեղծելու և ոլորտը կարգավորելու հնարավոր տարբերակների մասին: ՓՄՁ ներկայացուցիչները կանդրադառնան նաև «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններին:

Հունիսի 17-ն անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ Հայաստանի տարածքների անապատացման հիմնախնդիրների մասին խոսելու են Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանը։

Հուլիսին անցկացվելու է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը: Այսօր տեղի է ունենալու առաջին մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն հիմնական ծրագրերը և պաշտոնական ազդագիրը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում էլ 2016 թ. առարկայական օլիմպիադաների հաղթողները կստանան դիպլոմները: Դիպլոմները կհանձնի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Թարգմանչաց տոնի առթիվ հունիսի 15-ին և 16-ին Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու ժամը 11:00-ից մեկնարկող «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառին: Նախատեսված են գրքերի շնորհանդեսներ, կներկայացվեն նոր հրատարակված մանկական, մասնագիտական, գեղարվեստական գրքեր, թարգմանություններ: Ցուցահանդես-տոնավաճառին ներկաները հնարավորություն կունենան ձեռքբերել դասական ու արդի գրականության լավագույն նմուշներ, իսկ ժամը 20:00-ից վայելել գրական բոհեմ համերգ-երեկո պոետների, երգիչ-երգահանների ու ասմունքողների մասնակցությամբ:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվելու է «Գրան պրի» մրցանակակիր «Նշխարք» վոկալ անսամբլի առաջին մենահամերգը: Այս տարի «Վերադարձ» միջազգային փառատոնի «Վոկալ անսամբլ» անվանակարգում «Նշխարք» անսամբլը արժանացել է «Գրան պրի» մրցանակի:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ